Բաժիններ՝

Microsoft-ը կգնի Nokia ընկերության բջջային բիզնեսը

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ամենամեծ ընկերութուններից մեկը` Microsoft-ը, կգնի ֆիննական Nokia ընկերության բջջային հեռախոսների արտադրության բիզնեսը: Գործարքի գինը կկազմի 7,17 մլրդ դոլար: Այս մասին հաղորդում է РБК-ն` վկայակոչելով Reuters-ին:

Ակնկալվում է գործարքն ավարտին հասցնել 2014 թվականի 1-ին եռամսյակում: Գործարքի պայմանների մեջ մտնում է ընկերության պատենտների օգտագործման և բջջային սարքերի արտադրության իրավունքի ձեռքբերումը:

Բջջային բիզնեսի վաճառքից հետո Nokia-ն մտադիր է կենտրոնանալ բիզնեսի այլ ուղղությունների, մասնավորապես՝ քարտերի և նավիգացիոն համակարգերի մշակման վրա:

Nokia ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Ռիստո Սիիլասմաան վստահություն է հայտնել, որ նշյալ գործարքն ամենաճիշտ որոշումն է ընկերության և դրա բաժնետերերի համար:

Ֆիննական ընկերությունը, որը ժամանակին բջջային հեռախոսների շուկայում առաջատար էր, վերջին տարիներին գտնվում էր ճգնաժամում` զիջելով Samsung-ի և Apple-ի հետ մրցապայքարում: 2013 թվականի երկրորդ եռամսյակում Nokia հեռախոսների վաճառքը ռեկորդային ցածր մակարդակի էին հասել վերջին ութ տարիների համեմատ:

Նշենք, որ Nokia-ն համագործակցում էր Microsoft-ի հետ 2011 թվականից` որպես բջջային օպերացիոն համակարգ օգտագործելով Windows Mobile-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս