
ԿԽՄԿ-ն գաղտնի է պահում. արդյո՞ք հայ ռազմագերու երրորդ երկիր տեղափոխման գործընթացը սկսվել է

Երեկ Կարմիր խաչի Բաքվի պատվիրակության ներկայացուցիչները հանդիպել են հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանի հետ, և ինչպես «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է ԿԽՄԿ-ի երևանյան գրասենյակի հաղորդակցման բաժնի աշխատակից Հասմիկ Գալստյանը, հայ ռազմագերին և նրա ընտանիքը փոխանակվել են ընտանեկան բնույթի տեղեկություններով:
Հարցին, թե իբր Հակոբ Ինջիղուլյանը ցանկություն է հայտնել տեղափոխվել երրորդ երկիր և ադեն իսկ գործընթացը սկսվել է` ԿԽՄԿ-ի երևանյան գրասենյակի հաղորդակցման բաժնի աշխատակիցը պատասխանել է, որ «այդ մասին ոչինչ չի կարող ասել, քանի որ զրույցի բովանդակությունը գաղտնի է պահվում»: