«Կոմանդոսի առասպելը կկորչի, պետք է ձեռք քաշի այդ հիմարություններից». Գալուստ Սահակյան
«Շատ բուռն առճակատում Կոմանդոսի հետ չեղավ, որովհետեւ Կոմանդոսն իր բնույթով բավականին լուրջ ռազմական գործիչ է: Նա երբեք շրջապատային ակտիվություն էլ չի ցուցաբերել: Զինվոր, սպարապետ, պետական անկախություն ձեւակերպող գործչի ներկայությամբ իրեն պահել է շատ ձիգ եւ համեստ: Պարզապես ոչ թե վարկաբեկվում է Վազգեն Սարգսյանը, այլ գնալով նման երեւույթներով կկորչի նաեւ Կոմանդոսի առասպելը եւ իրեն սկսեն կոչել իր անունով: Դրա համար պետք է ձեռք քաշի այդ հիմարություններից»,- այսօր Aravot.am-ի հետ զրույցում Շուշիի եւ Արցախյան պատերազմի հերոս Արկադի Տեր-Թադեւոսյանի հայտարարությունները Վազգեն Սարգսյանի մասին այսպես մեկնաբանեց ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը:
Հարցին՝ այսինքն սխա՞լ արեց Կոմանդոսը, որ վերհիշեց Վազգեն Սարգսյանին եւ հիմա սկսեց խոսել նրա սխալների մասին՝ Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Սխալ ու ճիշտը չի: Նորմալ տրամաբանությամբ, մեկուսացված մի անձնավորություն է, որը ոչ շառին է խառնվել, ոչ խերին է խառնվել, ինչպես ժողովուրդն է ասում: Հիմա հանկարծ կենդանացված վիճակով, երբ այն պայմանները չէ, որ սկսենք պատմությունը վարկաբեկել, թե որտեղից եկավ, որտեղ գնաց եւ ինչ միջոցներով: Նա պատիվ տվող գեներալ էր՝ Վազգենին: Եվ իր առասպելի մի ամբողջական մասը կապված էր հենց դրա հետ»:
Դիտարկմանը՝ ասում են այստեղ իշխանությունների պատվերը կա, որ տարիներ հետո հիշել է Վազգեն Սարգսյանին՝ Գալուստ Սահակյանը չհամաձայնեց. «Այն տարիներին հեչ պատվերներ չկա՞ր: Այն տարիներին իշխանությունները ի՞նչ էին պատվիրում, որ առասպելացնենք, Կոմանդո՞ս կոչենք»:
Մանրամասն` սկզբնաղբյուր կայքում: