Բաժիններ՝

Մաքսային միությանը Հայաստանի անդամակցելու մասին քաղաքական որոշումն ընդունված է. Սերգեյ Լավրով

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մոսկվան հուսով է, որ Մաքսային միության բոլոր անդամները կաջակցեն կառույցին միանալու Երևանի որոշմանը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ ընդգծելով, որ Ռուսաստանն ու Հայաստանն արդեն իսկ ընդունել են քաղաքական որշում.

«Ուժի մեջ են մտնում այն ընթացակարգերը, որոնք գոյություն ունեն Մաքսային միությունում՝ դիմում Մաքսային միության հիմնադիր երեք երկրների ղեկավարներին, Եվրասիական տնտեսական հանձնաժողովին:

Դա արդեն իսկ բանակցությունների առարկա է՝ բավական տեխնիկական բանակցությունների: Սակայն քաղաքական որոշումն ընդունվել է Հայաստանում ու Ռուսաստանում: Հուսով ենք, որ այն աջակցություն կստանա Մաքսային միության բոլոր անդամների կողմից»:

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Մոսկվայում բանակցություններ է վարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և հայտարարել է, որ Հայաստանը մտադիր է անդամակցել Մաքսային միությանը, ապա նաև մասնակցել Եվրասիական տնտեսական միության ձևավորմանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս