
LG-ն հայտարարել է iPad mini-ի մրցակցի մասին

LG ընկերությունը ներկայացրել է G Pad փոքր պլանշետը: Սարքը կունենա 8.3 դյույմանի էկրան և Android 4.2.2 (Jelly Bean) օպերացիոն համակարգ: Սարքի պաշտոնական ներկայացումը տեղի կունենա «IFA 2013» ցուցահանդեսի ժամանակ, որը կբացվի Բեռլինում սեպտեմբերի 6-ին:
Նոր սարքն ունի չորս միջուկանի Qualcomm Snapdragon 600 պրոցեսոր, առջևի մասում 1.3 մեգապիքսելանոց տեսախցիկ` տեսազանգեր կատարելու համար, իսկ հետևի մասում 5 մպ տեսախցիկ` լուսանկարելու և տեսանյութեր նկարահանելու համար:
LG սարքը ունի նաև հզոր մարտկոց, որի հզորությունը 4600մԱ ժամ է, այն կշռում է 338 գրամ (ծանր է iPad mini-ից 38 գրամով): Սարքավորումը կթողարկվի սպիտակ և սև գույներով:
LG G Pad-ը հագեցած է նաև նոր ֆունկցիաներով, օրինակ, QPair-ով` ձեր SMS-ները, զանգերի մասին տեղեկությունները և նշումները առավել հեշտ կառավարելու համար:
Նոր սարքը վաճառքում կհայտնվի այս տարվա չորրորդ եռամսյակում: Սարքի գնի մասին ընկերությունը խոստացել է հաղորդել ավելի ուշ:
Ի դեպ, նշենք, որ Apple-ը կարող է հայտարարել iPadi հաջորդ սերնդի մասին արդեն «IFA 2013» ցուցահանդեսից ընդամենը մի քանի օր անց: