Լևոն Անանյանի հոգեհանգիստը տեղի կունենա Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում
Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ, Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է կառավարական հանձնաժողով` ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ։
ՀՀ կառավարության պաշտոնական կայք-էջի տեղեկացմամբ՝ Հանձնաժողովի կազմում են` ՀՀ մշակույթի նախարար Հ. Պողոսյանը, ՀՀ սփյուռքի նախարար Հ. Հակոբյանը, ՀՀ ֆինանսների նախարար Դ. Սարգսյանը, ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գ. Բեգլարյանը, ՀՀ առողջապահության նախարար Դ.Դումանյանը, Երևանի քաղաքապետ Տ. Մարգարյանը, ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետ Վ. Գասպարյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Հովնան եպիսկոպոս Հակոբյանը, «Հայաստանի գրողների միություն» ՀԿ քարտուղար Է. Միլիտոնյանը, «Հայաստանի պետական ֆիլհարմոնիա» ՊՈԱԿ-ի տնօրեն Գ. Մանասյանը, գրող, հրապարակախոս Զ. Բալայանը, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի «Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ» ՊՈԱԿ-ի տնօրեն Ա. Իսահակյանը, «Հայկական ազգային կինոակադեմիա» ՀԿ նախագահ Դ. Մուրադյանը, Լևոն Անանյանի որդին` Ա. Անանյանը: Լևոն Անանյանի հոգեհանգիստը տեղի կունենա սեպտեմբերի 4-ին՝ ժամը 18.00-ից՝ Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում, հուղարկավորությունը՝ սեպտեմբերի 5-ին՝ ժամը 14.00-ին՝ Հայաստանի գրողների միության շենքից: