Բաժիններ՝

Եվրասիական ինտեգրումն ազդակ կհաղորդի Հայաստանի հետ տնտեսական համագործակցությանը. Պուտին

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եվրասիական ինտեգրացիոն կառույցներին Հայաստանի միանալն ազդակ կհաղորդի տնտեսական համագործակցությանը:

Այս մասին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ բանակցությունների արդյունքներով լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը.

«Վստահ եմ, որ եվրասիական ինտեգրացիոն կառույցներին Երևանի միանալը հզոր ազդակ կհաղորդի փոխշահավետ տնտեսական համագործակցությանը: Ռուսաստանն ու Հայաստանը մտադիր են ամրագրել համագործակցությունը ռազմա-քաղաքական և ռազմա-տեխնիկական ոլորտներում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս