Ճանաչված հայ դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Հրանտ Թոխատյանը նկարահանվել է ռուսական CTC հեռուստաալիքի «Վերջին Մահիկյանը» նոր սերիալում:
Որքա՞ն ժամանակ կպահանջվի զենքը գոտկատեղից հանելու, պահունակը տեղադրելու, լիցքավորելու և կրակելու համար (ընդ որում՝ դիպուկ)։ Փորձեք մտովի պատկերացնել, նոր միայն դիտեք տեսանյութը
Ամերիկյան «Forbes» ամագիրը կազմել է աշխարհի 10 ամենաէքսցենտրիկ աստղերի ցանկը
Ավետիք Բուդաղյանի վրա եղած կրակոցը ինչպե՞ս բացատրենք՝ անհրաժեշտ պաշտպանությո՞ւն, թե անհրաժեշտ պաշտպանությունից սահմանների անցում, թե՞ դիտավորյալ, սառնասրտորեն կատարած սպանություն: Չէ՞ որ Ավետիք Բուդաղյանը մեքենայից չի իջել, Ավետիք Բուդաղյանի ձեռքում այդ պահին զենք չի եղել:
Այդ ժամանակ, խոհանցից հանկարծակի դեպի իր կողմ է վազել Կարինե Աբազյանը և ձեռքում եղած խոհանոցային դանակով հարվածել է իր որովայնին և թիկունքին:
Պրակտիկ ուղեցույց այն մասին, թե ինչպես է պետք վախեցնել «Հայաստանի հարստությունը հոշոտող» օտարերկրացի ներդրողներին
Վերջերս համացանցում քննարկումների մեծ ալիք են բարձրացրել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցող անհասկանալի երևույթները և հայ հոգևորականների հրապարակավ քննադատությունները:
«Մի անգամ մեր գյուղ եկողը երկրորդ անգամ էլ ռիսկ չի անի գա»,- ասում է Դողս համայնքի գյուղապետ Մեսրոպ Ադամյանը: Թե՛ դեպի գյուղ տանող, թե՛ գյուղամիջյան ճանապարհները սարսափելի վիճակում են: Ըստ գյուղի տարեցների, վերջին անգամ գյուղի ճանապարհները նորոգվել են 30-40 տարի առաջ: Գյուղի երթուղային տաքսին դժվարությամբ է աշխատում, իսկ ուսանողական ավտոբուսի վարորդը հրաժարվում է մտնել գյուղ:
«ՌԴ դեսպանատան աշխատակիցը միայն Հայաստանում կարող է իրեն թույլ տալ այդպիսի դրդիչ, հրահրիչ, սադրիչ և քարոզչական լկտի արտահայտություն անել»,- 168.am-ի հետ զրույցում ասել է նախկին ՀՀՇ վարչության անդամ Երջանիկ Աբգարյանն` անդրադառնալով ՌԴ դեսպանատան առաջին քարտուղարի հայտարարությանը, թե Հայաստանի համար քաղաքական վեկտորի ընտրության առումով «թեժ աշուն» է սպասվում:
Ուսանողների ուսման վարձավճարների թանկացման հետ կապված խնդիրները շատ սուր կերպով անդրանառնում են մանավանդ Շիրակի մարզի և Գյումրիի ուսանողների վրա:
Սեպտեմբերի 1-ին, ժամը 17.10-ին, ոստիկանության Ստեփանավանի բաժնում հաղորդում է ստացվել, որ մի քանի օր առաջ 1991 թ. ծնված Հեղինե Գ.-ն դանակով հարվածել և սպանել է 1975 թ. ծնված Ալեքսանդր Կլիմովին:
The Commercial Times թերթին տված հարցազրույցում CIMB Securities Limited-ի վերլուծաբան Վանգ Վանլին ասել է, որ Apple-ը պայմանագիր է կնքել թայվանյան երկու ընկերությունների հետ՝ iWatch-ի արտադրությունը սկսելու համար: Այս մասին գրում է 3dnews-ը:
Մեր տեղեկություններով՝ մոտ 7 տարի առաջ ՀՀ կառավարության ընդունած «Տավարաբուծության զարգացման 2007-2015 թթ. ծրագրով» Եվրոպայից ներկրված շվից, հոլշտին և սիմենթալ ցեղատեսակների երինջների (1778 հատ) մեծ մասն ինչ-ինչ պատճառներով անկել է ներկրելուց հետո մի քանի ամիսների ընթացքում:
Լևոն Անանյանը ծնվել է 1946թ. Տավուշի մարզի Կողբ գյուղում։ 2001 թ. ընտրվել է Հայաստանի գրողների միության նախագահ և մինչ օրս ղեկավարում էր այն։
«Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետի՝ օպերատիվ գծով տեղակալ Դավիթ Մուրադյանի գործով տուժող դատապարտյալ Արտակ Հակոբյանն այսօր «Արթիկ» ՔԿՀ-ից կտեղափոխվի «Էրեբունի» քրեակատարողական հիմնարկ՝ առաջիկա նիստին մասնակցելու նպատակով:
Վթարի հետեւանքով, նախնական տեղեկություններքով, կա մեկ զոհ եւ վիրավոր: Վիրավորներից մեկը եւս քիչ առաջ հիվանդանոցում մահացել է:
Սեպտեմբերի 2-ին, ժամը 10.52-ին տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սպիտակ քաղաքի Մյասնիկյան փողոցի թիվ 60 տնակին հարակից խորդանոցում:
Հրատապ կարգով հարցի քննարկումը ենթադրում է ինչպես մտքերի փոխանակում, այնպես էլ բանաձեւի ընդունում, որը կարտացոլի Խորհրդարանական վեհաժողովի դիրքորոշումը խնդրի վերաբերյալ:
Պաշտոնական ընթրիք էր: Բելգիայի թագավորական ընտանիքի անդամներ էին հյուրընկալվել: Հյուրերը պատվիրել էին ամբողջական գառ թոնիրում խորովել: Ես գառը պատրաստեցի՝ գլուխը վրան: Տուրիստականի վարորդներից մեկը՝ Վանիկը, տեսավ ու գլուխը հանեց: Ահաբեկվել էր, ասաց՝ արտերկրացիները մեզ վայրենիի տեղ կդնեն:
Արցախի անկախության հռչակման օրվա նշումը, եթե նախ` պետության կայացման խորհուրդն է ընդգծում, ապա նույնքան կարեւոր է նրա կայացման եղանակի մասին խորհրդածելը:
Վազգեն Սարգսյանը կարծր դիրքորոշում ուներ Ղարաբաղի հարցում։ Այս կարծր դիրքորոշմանն են ուզում կպնել, նպատակը՝ որպեսզի նրանք կարողանան այսօր այն կերպարները, ովքեր կարծր դիրքորոշում ունեն Ղարաբաղի հարցում, պայթեցնեն:
Կոտայք մարզի Կոտայք գյուղն ունի ավելի քան 2000 բնակիչ: Աբովյան քաղաքից՝ 5, իսկ մայրաքաղաքից 22 կմ հեռավորության վրա գտնվող գյուղն ունի դպրոց, եկեղեցի, մշակույթի տուն, մանկապարտեզ, գրադարան: Կոտայք գյուղը հայտնի է իր «ՍՕՍ» մանկական գյուղով: Առաջին հայացքից՝ կոկիկ, մաքուր ու կազմակերպված համայնքն ունի հսկայական խնդիրներ:
Նշենք նաև, որ Հարություն Մկրտչյանին ոստիկանությունից ազատ են արձակել՝ օրենքով նախատեսված առավելագույն ժամկետը՝ 3 ժամը լրանալուն պես:
«Դա տոն է ոչ միայն Արցախի ժողովրդի համար, այլև բոլոր հայերի, բոլոր այն մարդկանց, ովքեր հավատում են Ղարաբաղին, ովքեր իրենց գործունեությամբ օժանդակում և սատարում են արցախահայության պայքարին»,- այսօր Ստեփանակերտի հուշահամալիրում ԼՂՀ հռչակման 22-րդ տարեդարձին նվիրված միջոցառումից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշել է արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը։
Սեպտեմբերի 1-ին, ժամը 17.00-ին, Ագարակ-Մեղրի ճանապարհի 3-րդ կմ-ին «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենա է շրջվել:
Գյումրիում ևս 3500 ընտանիք էլ ապրում է վագոն-տնակներում, կիսախարխուլ շինություններում և առհասարակ հաշվառված չէ անօթևանների հերթացուցակում:
Կրեմլի լրատվական ծառայությունից ԳԱԼԱ-ին մանրամասներ են հաղորդել վաղը՝ սեպտեմբերի 3-ին, Մոսկվայում սպասվող Վ. Պուտին – Ս. Սարգսյան հանդիպումից: Ղեկավարների խոսակցության առանցքում լինելու են մի քանի հարցեր՝ Եվրասիական ինտեգրման գործընթաց, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորում, տարածաշրջանում խաղաղության ապահովում, երկու երկրների համագործակցություն:
Դեռևս չբահայտված հանգամանքներում, «ՈՒԱԶ» մակնիշի 25ՍՕ054 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել, ինչի հետևանքով ավտոմեքենայի ուղևոր՝ ՀՀ քաղաքացի Ա. Ծ.-ն տեղում զոհվել է:
Սեպտեմբերի 1-ին, ժամը 22.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 34 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել մոտ 55 տարեկան անձը չպարզված կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Նրանց օգնելու համար հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչները իրենց միջոցներով որոշել են աջակցել: