Թուրք օդաչուներին առևանգել էին օգոստոսի 9-ին, Բեյրութի հարավային մասում:
Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Արցախի հերոս, ԵԿՄ նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը գտնվում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում: Նրա մոտ որոշակի առողջական բարդություններ են առաջացրել եւ այս պահին հիվանդանոցում ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ մասնագիտական միջոցառումները:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտպանել է այդ որոշումը և պատրաստակամություն է հայտնել աջակցել տվյալ գործընթացին:
ԼՂՀ կառավարությունում ՀՀ վարչապետի և ԼՂՀ-ի կառավարության ղեկավարի գլխավորությամբ տեղի է ունեցել Արցախում պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման վերաբերյալ խորհրդակցություն: Հայաստանի և Արցախի կառավարությունների ներկայացուցիչները քննարկել են Արցախում կենսաթոշակային ոլորտում իրականացվող բարեփոխումների ընթացքը, առկա խնդիրները և օրենսդրական դաշտի բարելավման գործընթացը:
Բացի այդ, ևս 100 միլիարդ եվրո հատկացվելու է ռազմարդյունաբերական համալիրի տեխնիկական հագեցվածությանը:
Այս մասին Բրյուսելում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնի մամլո քարտուղար Մայքլ Մեննը:
Գիտաժողովի ընթացքում քննարկվեցին ՀՀ-ում և այլ երկրներում հոգեբուժության ոլորտում առկա խնդիրները, հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց նկատմամբ վերաբերմունքը, նրանց իրավական կարգավիճակը, ու դրա հետ կապված խնդիրները:
Իսլամականները նման պատիժ են ստացել երկրի տարածքում գտնվող եկեղեցիների ավերման և զինվորականների վրա հարձակում իրականացնելու համար:
Սեպտեմբերի 2-ին, ժամը 22.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Շենգավիթի բաժնի ծառայողները Բագրատունյաց փողոցի թիվ 2 հասցեի մոտից, «Շկոդա» մակնիշի ավտոմեքենայով, բաժին են ներկայացրել 1978 թ. ծնված Անդրանիկ Մ.-ին և նույն վայրից` մարմնավաճառներ` 1986 թ. ծնված Վիոլետա Հ.-ին ու 1972 թ. ծնված Աստղիկ Ե.-ին:
Սեպտեմբերի 1-ին, ժամը 18.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Թումանյանի բաժնում ահազանգ է ստացվել, որ «մարմնի բազմաթիվ սալջարդ վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1972 թ. ծնված Պավլիկ Հ.-ն, որը հիվանդանոցում և մեկնած օպերատիվ խմբին հայտնել էր, որ վնասվածքները ստացել է տան տանիքից վայր ընկնելու հետևանքով:
Սեպտեմբերի 3-ը Մայր Հայաստանի և Արցախի միասնական քարտեզի օրն է: Օրվա կարևորության մասին այսօր` սեպտեմբերի 3-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց տեղեկատվական անվտանգության փորձագետ Տիգրան Քոչարյանը` նշելով, որ այս ուղղությամբ արդեն իսկ բավական աշխատանք է կատարվել:
Հրդեհի հետևանքով վիրավորվել է Թուրքիայի 4 քաղաքացի:
Առաջարկն ուղղված է ինձ անձնապես, ոչ թե Հայ Յեղափոխական Դաշնակցությանը: Սա կուսակցության հետ համագործակցելու կամ ինչ-որ նոր դաշինք կազմելու առաջարկ չէ: Կրկնում եմ՝ առաջարկն արված է ինձ անձնապես, եւ իմ կողմից եղել է ընդունելի: Բնականաբար, սակայն, հարցը ներկայացրել եմ կուսակցությանը, եւ կուսակցությունը եւս տվել է իր համաձայնությունը:
Համոզված եմ, որ հայերի և ռուսաստանցիների յուրաքանչյուր սերունդ իր ավանդը պետք է ներդնի այդ հարաբերությունների պատմության մեջ: Մեզ համար այդ հարաբերությունները թանկ են, և ամեն ինչ կանենք, որ դրանք զարգանան:
Ոստիկանությունը ձեռնարկում է օպերատիվ հետախուզական և քննչական գործողություններ` վրաերթ կատարած վարորդին ու նրա ավտոմեքենան հայտնաբերելու համար:
Նախորդ ռեկորդը գրանցվել է 2008 թվականին և կազմել է 316 կիլոգրամ:
Ալեքսանյան, Ալեքսանյան, Ալեքսանյանին էլ բանտարկեք, ասում եք Սիթիների էդ բաները եսիմ միտինգ են անում, անգործ մնան, մի 20 հազար էլ էդպես անգործ մնան, որ երկրում գործազրկությունը բարձրանա:
Չորս երեխաների մայր, Սպիտակի Ջրաշեն գյուղի բնակիչ 43-ամյա Հրածին Մալխասյանը 18-20 շաբաթական հղիությամբ անցյալ տարվա հուլիսի 28-ին դիմել էր «Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոն, որտեղ վիժել էր, նրա մոտ սկսվել էր արյունահոսություն, վիրահատվել էր, ապա ծայրահեղ ծանր վիճակում՝ անգիտակից, արհեստական շնչառության ապարատով տեղափոխվել էր «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ նորից վիրահատվել էր:
Նշվում է, որ ավելի վաղ Գամբարինը գութանով պատկերել էր ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային:
Մայրաքաղաքում գործող ավտոկանգառների նոր կարգի պահպանման ուղղությամբ տարվող աշխատանքների մասով քաղաքապետը հանձնարարել է խստորեն հետևել գործընթացին և ապօրինի գանձումներ հայտնաբերելու դեպքում ձեռնարկել համապատասխան միջոցներ:
Օգոստոսի 31-ին բերման ենթարկված քաղաքացիական ակտիվիստ Դմիտրի Հարությունյանին այսօր կալանավորեցին:
«Գեզի» այգու համար հունիսյան ակցիաների ժամանակ բազմաթիվ ցուցարարներ ընդհուպ մոտեցել են ջրցան մեքենաներին՝ փորձելով դրանց հասցնել մեխանիկական վնասվածքներ:
Ինչպես հայտնի է՝ Սիրուշոյի երկրպագուների ակումբը կազմակերպել էր միջոցառում, որի ընթացքում տարբեր երգիչ-երգչուհիներ կատարում էին Սիրուշոյի երգացանկի սիրված երգերը:
Չիվնինգի կրթաթոշակների ծրագիրն իրականացվում է աշխարհի ավելի քան 100 երկրներում և այս տարի աջակցելու է մոտ 600 ուսանողի: Կրթաթոշակները տրամադրվում են առաջնորդության ունակություններ ունեցող լավագույն դիմորդներին և ամբողջությամբ ֆինանսավորում են Մեծ բրիտանիայի ցանկացած ԲՈՒՀ-ի մեկ տարվա մագիստրոսի ծրագիր:
Այս մասին ծովային տեխնոլոգիաների վերաբերյալ առաջին ազգային կոնֆերանսի ժամանակ հայտարարել է Իրանի ռազմածովային ուժերի գլխավոր հրամանատար, դերծովակալ Հաբիբոլլահ Սայարին:
2013 թվականի հուլիս ամսվա ընթացքում Ազգային հիփոթեքային ընկերության կողմից վերաֆինանսավորվել է 63 հիփոթեքային վարկ` 593.4 միլիոն ՀՀ դրամ ծավալով:
«Հայազն» կուսակցության յոթ-ութ անդամներ, այդ թվում` կուսակցության վարչության անդամներ Արմեն Աղայանը և Արմեն Մկրտչյանը, հարձակվել են Երևանի Հյուսիսային պողոտայում միայնակ քայլող Վարուժան Ավետիսյանի վրա ու հարվածներ հասցրել նրան:
Սեպտեմբերի 2-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Բերդ քաղաքին հարակից հանդամասի ճանապարհին «ԳԱԶ-52» մակնիշի ավտոմեքենա է շրջվել, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Ավիաընկերությունները ենթարկվել են այդ հրամանին և Մերձավոր Արևելք թռիչքներ իրագործելիս շրջանցում են Սիրիայի տարածքը:
Քեմբրիջի համալսարանի շրջանավարտ, «Լույս» հիմնադրամի շահառու «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավոր Արամ Մուղալյանը երեկվանից անժամկետ հացադուլ է հայտարարել: