Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին մեկնել է Թուրքիա և հանդիպել է սևծովյան Սամսուն նահանգում բնակվող էթնիկ վրացիների հետ:
Մարինան ասել է, որ ինքն անօրինական գործողությունների զոհ է դարձել. «Ինձ 1,5 տարի պահեցին Վրաստանի կալանավայրում, սակայն 2012թ. համաներում հայտարարվեց, և ես ազատություն ստացա»։
Հարությունյանի մայրը hայտնի հանրապետական, ՀՀԿ խորհրդի անդամ՝ «Հանրապետական հակատուրբերկուլյոզային դիսպանսեր» ՓԲԸ տնօրեն Մարինա Սաֆարյանն է։
Սեպտեմբերի 17-ին, ժամը 13.30-ին, ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողները Պերմ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահից բերման են ենթարկել 1991 թ. ծնված Արեգ Ս.-ին, որը 2012 թ. հունվարի 26-ից հետախուզվում էր գողության մեղադրանքով:
Ակնկալվում է, որ հանրապետության նոր գլխավոր դատախազի թեկնածությունը նախագահ Սերժ Սարգսյանը Ազգային ժողովին կներկայացնի սեպտեմբերի 30-ից մեկնարկող քառօրյայում։
Այս մասին հայտարարել է SOCAR-ի` տնտեսական հարցերով փոխնախագահ Սուլեյման
Նշված վայրում հայտնաբերել է ինքնաշեն ատրճանակի նմանվող սարք` ձևափոխված 7,62 մմ տրամաչափի փամփուշտ կրակելու համար, «Ֆ-1» տիպի նռնակ` պայթուցիչով և «ԱԿՍ» տիպի ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի 230 փամփուշտ: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
«Նոյն օրը, նոյն ժամին Երեւանի տարբեր մասերում հաիրահաւաք անելը սխալ՝ պառակտիչ է։ Մնում է՝ գնահատական տալ ու հետաձգել մերը կամ գնալ համատեղի, ինչպիսին էլ այն լինի»
Նախաձեռնության հեղինակներից մեկը հայտարարել է, որ երբ ընդդիմության ներկայացուցիչները համացանցում կեղծ տեղեկատվություն կտարածեն իշխող կուսակցության մասին, իրենք անմիջապես կուղղեն նրանց:
Կինը հաղորդում է տվել, որ վիճաբանության ժամանակ Ռոբերտ Մ.-ն ձեռքերով սեղմել է իր պարանոցը, քաշել մազերը և հարվածելով թիկունքին` պատճառել վնասվածքներ: Նույն օրը, ժամը 13.50-ին, Ռոբերտ Մ.-ն հաղորդում է տվել, որ սեպտեմբերի 16-ին, ժամը 12.00-ի սահմաններում, հիշյալ բնակարանում, վիճաբանության ժամանակ, ցանկացել է խոհանոցային դանակը վերցնել կնոջ` Նոռա Ա.-ի ձեռքից, սակայն վերջինս անզգուշությամբ դանակով վնասել է իր որովայնի ձախ հատվածը և պատճառել նշված վնասվածքը:
Սեպտեմբերի 17-ին, ժամը 17.00-ի սահմաններում, «Դեյվու» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արտաշատի Հակոբյան և Օգոստոսի 23-ի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել տարեց կնոջ, որը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Այս մասին հայտարարել է Իրաքի խորհրդարանի իշխող բլոկի ներկայացուցիչ Քազիմ աշ-Շամրին:
Քաղաքագետ Արկադի Վարդանյանի դեմ հարուցված քրեական գործն արդեն դատարանում է, և սեպտեմբերի 24-ին տեղի կունենա աոաջին դատական նիստը։ Գործը վարույթ է ընդունվել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ։
Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Լենդրուշ Գեղամյանի կողմից առանձնապես խոշոր չափերի կենսաթոշակի գումերներ հափշտակելու քրեական գործով դատաքննությունը:
Դատական կարգադրիչների ծառայությունում շուրջ 400 հազար դոլարի հասնող չարաշահումների փաստի բացահայտումից հետո ստուգումներ են սկսվել նաև դատական դեպարտամենտում, որը գտնվում է ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի անմիջական ղեկավարության ներքո։
Ոստիկանության Լոռու մարզային վարչության և Տարոնի բաժնի ծառայողները տեղեկություններ են ստացել, որ Կամո Ք.-ին դանակով մարմնական վնասվածք է պատճառել 1981 թ. ծնված Ռոբերտ Հ.-ն:
Այս մասին հայտարարել է Ուկրաինայում ԵՄ-ի դեսպան Յան Տոմբինսկին:
Մասնակցում ենք, աջակցում ենք ու կարգի ենք հրավիրում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին ու կամակատար Ռոբերտ Նազարյանին…
Ո՞ր 5 մանկապարտեզներում և ե՞րբ են այդ 5 կազմակերպությունները վարձակալել ՆՈՒՀ-երի տարածքները, ո՞վ է վճարում վարձակալության գումարները:
Երևանյան երթուղիները սպասարկող տնտեսվարողներից մեկը «ՀԺ»-ի թղթակցի հետ զրույցում երեկ չի թաքցրել, որ ամիսներ առաջ իրենք համաձայնել են մասնակցել մրցույթին և 100 դրամ ուղեվարձով սպասարկել երթուղիները, որովհետև քաղաքապետարանից վստահեցրել են, թե շուտով ուղեվարձը կթանկանա։ Հարցին, թե ո՞վ է եղել այդ պաշտոնյան, նա միայն պատասխանել է. «Էն որ նստած է երկար սեղանի հետևը, մինչեւ հասնում ես իրեն, բարևդ մոռանում ես»։
Վրացական կողմը դժգոհ է թե՛ Ռուսաստանի Ազգային օլիմպիական կոմիտեից, թե Եվրոպական հեռարձակողների միությունից:
Սեպտեմբերի 18-ին, ժամը 08.29-ին ահազանգ է ստացվել, որ Մարմաշեն-Ախուրյան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն իր խորհրդական Սերգեյ Լոքյանին է տվել ԱԺ-ի 037 OO 01 համարանիշը, ինչի իրավունքը չունի։ Բանն այն է, որ Աժ-ում «OO01» համարանիշերով մեքենա վարելու իրավունք ունեն միայն հանձնաժողովի նախագահներն ու խմբակցությունների ղեկավարները։
«Օրինական երկրներում, երբ մարդուն բռնում են, քննում են, համոզվում են, որ հանցանքը նա է գործել, նոր դատապարտում են։ Իսկ սրանց բռնել են ու ասում են, որ դուք պետք է վիզ վերցնեք։ Սրանից հետո ի՞նչ սպասես այս երկրից»,- վրդովված նշեց Է. Բեզոյանը։
Սահմանադրական դատարանը սեպտեմբերի 18-ին բանավոր ընթացակարգով քննության կառնի «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ-ի դիմումի հիման վրա գործը:
ՀՀ այլևս նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը օրեր առաջ զբաղեցրած պաշտոնին հրաժեշտ տալուց անմիջապես հետո մեկնել է Հայաստանից։
Ադրբեջանում ձերբակալել են Bizim Yol թերթի լրագրող և moderator.az կայքի խմբագիր Փարվիզ Հաշիմլիին:
Սենատորի խոսքերով` Սիրիայի նախագահ Բաշար Ասադը չէր կարող պատերազմը շարունակել առանց ռուսական ֆինանսական կազմակերպությունների հատկացրած օգնության:
Ուկրաինայի ԿԸՀ-ի նիստում այդ որոշման օգտին քվեարկել են նիստին ներկա նրա բոլոր 13 անդամները:
Սեպտեմբերի 17-ին, ժամը 17.26-ին տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Գործարանային փողոցի թիվ 2 շենքում 5կգ-անոց գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք՝ հրդեհի բռնկումով: