Բաժիններ՝

Ավտովթար Մարմաշեն-Ախուրյան ավտոճանապարհին. վարորդը և ուղևորը տեղափոխվել են հիվանդանոց

Սեպտեմբերի 18-ին, ժամը 08.29-ին ահազանգ է ստացվել, որ Մարմաշեն-Ախուրյան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «ՎԱԶ 2121» մակնիշի 33LD963 պետհամարանիշի ավտոմեքենան բախվել է «ԳԱԶ 24» մակնիշի 45SL518 պետհամարանիշի ավտոմեքենային: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենայի վարորդ` 1982թ. ծնված Ա. Ս.-ն տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Գյումրի քաղաքի բժշկական կենտրոն:

Հրշեջ-փրկարարները «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել ուղևոր` 1980թ. ծնված Ա. Ս.-ին (ծնվ.1980թ.), ով տեղափոխվել է Գյումրի քաղաքի ԲԿ:

Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս