«Րաֆֆի Հովհաննիսյանը բռնազավթել է Ազատության հրապարակը». Պարույր Հայրիկյան

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Քաղաքապետարանն է առաջարկում (ոչ թէ մենք ենք դիմել) հանրահաւաք անել Շառլ Ազնաւուր հրապարակում։ Րաֆֆիենք մեզ առաջարկեցին համատեղ անել Ազատութեան հրապարակում։ Համատեղ ասելով իրենք ինչ նկատի ունեն, իրենք գիտեն, բայց մենք գիտենք թէ հայերէնով համատեղ ինչ է նշանակում։ ԱԻՄ ՆԽ-ի հիմնական մասը կարծում է, որ մանրուքներից պէտք է վեր կանգնել եւ արհամարհելով այն, որ Րաֆֆի Յովհաննիսեանը բռնազավթել է հրապարակը ու մեր դիմած օրը ու նոյն ժամերին ինքն էլ հանրահաւաք ազդարարեց, գնալ իրենց ասած համատեղ հանրահաւաքին։ Վերջնական որոշմանը խոչընդոտում է այն, որ ցանկացած համատեղ գործի համար համատեղ նախապատրաստում ու կազմակերպում է տեղի ունենում։ Այ, սա արհամարհելը մի քիչ դժուար է։ Այս պահի դրութեամբ համարենք, որոշումն ընդունուած։ Նոյն օրը, նոյն ժամին Երեւանի տարբեր մասերում հաիրահաւաք անելը սխալ՝ պառակտիչ է։ Մնում է՝ գնահատական տալ ու հետաձգել մերը կամ գնալ համատեղի, ինչպիսին էլ այն լինի»։

Տեսանյութեր

Լրահոս