Մկրտումյանը հրաժեշտ կտա պաշտոնին
«Ժողովուրդ» թերթի տեղեկություններով` Դատական կարգադրիչների ծառայությունում շուրջ 400 հազար դոլարի հասնող չարաշահումների փաստի բացահայտումից հետո ստուգումներ են սկսվել նաև դատական դեպարտամենտում, որը գտնվում է ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի անմիջական ղեկավարության ներքո։
Թերթին հայտնի է դարձել, որ վերջին օրերին քննիչները մանրակրկիտ ուսումնասիրում են դեպարտամենտի կողմից անցած տարիներին իրականացված պետական գնումների ֆինանսական փաստաթղթերը։ Դատական համակարգին մոտ կանգնած «Ժողովուդի» աղբյուրները նշում են, որ համակարգում հիասթափության և վախի մթնոլորտ է։
Դատավորները դժգոհում են ՎԴ նախագահ Արման Մկրտումյանից, քանի որ վերջինս չի կարող վերահսկել իրավիճակը։ Թերթի զրուցակից դատավորներից մեկը նշել է, որ համակարգում երանությամբ են հիշում ՎԴ նախկին նախագահ Հովհաննես Մանուկյաևի ղեկավարած տարիները:
Սպասվում է, որ բացահայտված չարաշահումների արդյունքում Մկրտումյանն առաջիկայում հրաժարական կտա։ Եվ արդեն իսկ շրջանառվում են նրան փոխարինողների անունները։ Որպես ամենահավանական թեկնածուներ՝ նշվում են վերջերս իր պաշտոնին հրաժեշտ տված Աղվան Հովսեփյանի և ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի անունները, վերջինս վաղուց Է երազում հայտնվել այդ աթոռին։
Կարդացեք «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում։