Կեղծ ազատամարտիկը ներկայացրել է «կոնտուզիայի» վերաբերյալ թղթեր ու պետբյուջեից գումարներ հափշտակել
Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Լենդրուշ Գեղամյանի կողմից առանձնապես խոշոր չափերի կենսաթոշակի գումերներ հափշտակելու քրեական գործով դատաքննությունը: Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆոն»:
Նախաքննական մարմինը պարզել է, որ Լ.Գեղամյանը, չի մասնակցել ՀՀ և ԼՂՀ սահմանների պաշտպանությանը, սակայն որպես հաշմանդամ ազատամարտիկ զինվորական. կենսաթոշակ ստանալու և այլ իրավունքներից օգտվելու նպատակով խաբեությամբ ձեռք է բերել ՀԱԲ -ի «Ադանա» կամավորական ջոկատի կազմում 1989-1993թթ. ընթացքում ՀՀ և ԼՂՀ սահմանների պաշտպանությանը մասնակցելու և «կոնտուզիա» ստանալու վերաբերյալ կեղծ փաստաթղթեր:
Դրանք ներկայացրել է տարբեր բժշկական հաստատություններ, հետազոտվել որպես ազատամարտիկ և 15.04.2004թ. ՀՀ սոց. ապահովության նախարարության թիվ 2 ԲՍՓՀ-ի կողմից ճանաչվելով 2-րդ խմբի հաշմանդամ մինչև 01.11.2011թ.խաբեության եղանակով հափշտակել առանձնապես խոշոր չափի 20.058095 ՀՀ դրամ գումար:
Լ.Գեղամյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նա այս քրեական գործով անցնող միակ մեղադրյալն է:Կեղծ փաստաթղթեր տված անձինք գործով ներգրավված չեն, բայց անգամ այս պարագայում դատավարությունն արդեն 5 ամիս է, ինչ շարունակվում է: