
Ակտիվիստ. «Պետքա քիչ-քիչ պայքարը տանենք ՀԾԿՀ-ի վրա»

«Մասնակցում ենք, աջակցում ենք ու կարգի ենք հրավիրում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին ու կամակատար Ռոբերտ Նազարյանին…
Այսօր ժամը 14:30-ին ՀՀ վարչական դատարանում տեղի է ունենալու նիստ` ընդեմ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի: Հարցը վերաբերվում է այդ հանձնաժողովի ապօրինի որոշմանը ջրային համակարգերի շահագործման մասով: Արամ Գրիգորյան սա էլ վաղն ենք գնում սա էլ է կարևոր, եթե հնարավոր է` կարող ես գալ, կարող ենք տարածել, պետքա քիչ-քիչ պայքարը տանենք ՀԾԿՀ-ի վրա»,- ասված է ակտիվիստ Թեհմինե Ենոքյանի տարածած հաղորդագրության մեջ: