Վրաստանին վրդովեցրել է Սոչիի Օլիմպիական խաղերում Աբխազիայի ու Հարավային Օսիայի ճանաչումը

Georgia Times-ի փոխանցմամբ` Վրաստանը դժգոհություն է հայտնել այն կապակցությամբ, որ Աբխազիան ու Հարավային Օսիան առանձին երկրների թվում ուղղակիորեն հիշատակվել են ԶԼՄ-ների գրանցման ձևում, որոնք հավատարմագրվելու են հաջորդ տարի Սոչիում կայանալիք Ձմեռային օլիմպիական խաղերը լուսաբանելու համար:

Դրա հետ կապված` վրացական կողմը դժգոհ է թե՛ Ռուսաստանի Ազգային օլիմպիական կոմիտեից, թե Եվրոպական հեռարձակողների միությունից: Վրաստանի Ազգային օլիմպիական կոմիտեի փոխնախագահ Էլգուջա Բերիշվիլին հայտարարել է, որ Աբխազիան ու Հարավային Օսիան որպես անկախ երկրներ չեն ճանաչվել ՄԱԿ-ի և աշխարհի երկրների 99 տոկոսի կողմից:

Վրաստանի ԱԳՆ-ը պատրաստում է բողոքի նոտա, սակայն դեռ հայտնի չէ, թե այն ում է հասցեագրվելու:

Տեսանյութեր

Լրահոս