Թրամփը Ուկրաինայի հարցով հանդիպման մասնակիցներին տեղեկացրել է Պուտինի հետ բանակցությունների մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի կապ է հաստատել Բեռլինում Ուկրաինայի հարցով հանդիպման մասնակիցների հետ և նրանց տեղեկացրել Չինաստանում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած բանակցությունների մասին, հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Գործակալության տվյալներով՝ Թրամփը զրուցակիցներին հայտնել է, որ Պուտինի հետ քննարկել է ուկրաինական հարցը։
Բանակցություններից հետո ԱՄՆ նախագահը լավատեսություն է հայտնել ուկրաինական ճգնաժամի խաղաղ կարգավորման հնարավորության վերաբերյալ։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Ջարեդ Քուշները հայտնել էր, որ ինքը և Սթիվ Ուիթքոֆը Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ քննարկել են Չինաստանում ԱԽՏՀ գագաթնաժողովի շրջանակում Թրամփի բանակցությունները և ուկրաինական կարգավորման գործընթացը։
Քուշների խոսքով՝ հանդիպմանը մասնակցել է նաև Գերմանիայի կանցլերի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Գյունտեր Զոյթերը։ Նա նշել է, որ ԱՄՆ-ը շարունակում է սերտ համակարգված աշխատանքը Գերմանիայի, Ուկրաինայի և եվրոպացի գործընկերների հետ՝ դիրքորոշումները համաձայնեցնելու և բանակցությունների նոր փուլին նախապատրաստվելու համար։

