Դմիտրի Հարությունյանը չի ուզում խոսել` ինչ կապ ունի իր մոր կուսակցական պատկանելությունը իրեն ազատ արձակելու հետ

«Հայկական Ժամանակ» օրաթերթը գրում է. «Օգոստոսի 31-ին բերման ենթարկվեց, ապա սեպտեմբերի 7-ին ազատ արձակվեց «Նախախորհրդարան» շարժման անդամ Դմիտրի Հարությունյանը, ով քաղաքացիական ակցիաների ակտիվ մասնա­կից է ու բերման էր ենթարկվել Կոմիտաս 5-ում տեղի ունեցած միջադեպերի առիթով։ Հարությունյա­նի մայրը, ինչպես արդեն տեղեկացրել ենք, հայտնի հանրապետական է, ՀՀԿ խորհրդի անդամ՝ «Հանրապետական հակատուրբերկուլյոզային դիսպանսեր» ՓԲԸ տնօրեն Մարինա Սաֆարյանը։ Երեկ ակ­տիվիստից հետաքրքրվեցինք, թե ի՞նչ կապ ունի իր մոր կուսակցական պատկանելությունը իրեն ազատ արձակելու՝ իշխանությունների որոշման հետ, սակայն նա հրաժարվեց հարցին պատասխանել, հայ­տարարելով, որ չի ուզում այդ թեմայով ընդհանրապես խոսել»։

Կարդացեք ՀԺ-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս