Բաժիններ՝

Թիվ 1 մանկապարտեզը չհիմնանորոգելն անմեղ բացթողո՞ւմ է, թե՞ դիտավորություն

Այսօր ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը նամակով դիմել է քաղաքապետ Տարոն Մարգարյանին, որի բովանդակությունը ներկայացնում ենք ստորև.

«Ուսումնասիրելով Երևանի զարգացման 2010-2013թթ. քառամյա և տարեկան ծրագրերը՝ նկատել եմ, որ քառամյա ծրագրով 2011թ.-ին  նախատեսվել է  հիմնանորոգել Երևանի Կենտրոն վարչական շրջանի թ.1 մանկապարտեզը, սակայն Երևանի զարգացման 2011 թվականի տարեկան ծրագրով այն նախատեսված չի եղել:

Այնուհետև  2010 թվականի Երևանի զարգացման տարեկան ծրագրի նախադպրոցական կրթությանը նվիրված  57-րդ էջում գրված է, որ  թվով 47 նախադպրոցական ուսումնական հաստատություններում վարձակալությամբ տեղակայված է 106 կազմակերպություն, որոնցից 56-ը  տարածքն օգտագործում է անհատույց, 31-ի գումարը տնօրինում են վարչական շրջանները, 14-ինը՝ համապատասխան նախադպրոցական ուսումնական հաստատությունները, 5-ինն անհայտ է։

Խնդրում եմ պարզաբանել.

  1.  Ինչու՞ է քառամյա ծրագրով թ.1 մանկապարտեզում նախատեսվել հիմնանորոգում, իսկ 2011 թվականի տարեկան ծրագրով նախատեսված չի եղել: Սա անմեղ  բացթողո՞ւմ է, թե՞ դիտավորություն:
  2. Որո՞նք են այն 106 կազմակերպությունները, որոնք վարձակալությամբ տեղակայված են թվով 47 նախադպրոցական ուսումնական հաստատություններում:
  3.  Որո՞նք են ՆՈՒՀ-երի  տարածքն անհատույց օգտագործող 56 կազմակերպությունները, ո՞ւմ որոշմամբ և ի՞նչ հիմնավորմամբ են նրանք անհատույց օգտագործման իրավունք ստացել:
  4. Ինչո՞ւ 31 կազմակերպությունների դեպքում վարձակալության գումարները տնօրինում են վարչական շրջանները, իսկ 14-ի դեպքում՝ համապատասխան նախադպրոցական ուսումնական հաստատությունները:
  5. 2010 թվականից մինչ օրս քաղաքապետարանի պատկան ստորաբաժանումները պարզե՞լ են արդյոք այդ անհայտ 5 կազմակերպությունների տեղը, որոնք վարձակալել ՆՈՒՀ-երի տարածքները :
  6. Ո՞ր 5 մանկապարտեզներում  և ե՞րբ են այդ 5 կազմակերպությունները վարձակալել ՆՈՒՀ-երի տարածքները, ո՞վ է վճարում վարձակալության գումարները:

Շնորհակալություն համագործակցության համար»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս