Բաժիններ՝

Էրդողանն ունի վրացական արմատներ և իսկական վրացական բնավորություն. Սաակաշվիլի

Грузия Online-ի փոխանցմամբ` Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին մեկնել է Թուրքիա և հանդիպել է սևծովյան Սամսուն նահանգում բնակվող էթնիկ վրացիների հետ: Վերջիններս Սամսունի օդանավակայանում դրոշներով են դիմավորել Սաակաշվիլիին:

Վրաստանի նախագահն օդանավակայանից անմիջապես ուղևորվել է Չաթաք և Քափաքդաղ գյուղեր, ուր և անձամբ է Վրաստանի քաղաքացիություն շնորհելու ակտերը հանձնել դրանցում բնակվող էթնիկ վրացիներին: Սաակաշվիլին նրանց հետ քննարկել է նաև Թուրքիայում էթնիկ վրացիների համար վրացերենը սերտելու հարցը.

«Մենք Թուրքիայի կառավարության հետ ունենք բավական ինտենսիվ շփում: Պարոն Էրդողանը շատ բարյացակամ է տրամադրված Վրաստանի հանդեպ: Նա նաև հրապարակավ է հայտարարել, որ ունի վրացական արմատներ, իսկ նրա բնավորությունն իսկական վրացական է: Այնպես որ նա իմ մեծ ընկերն է:

Այստեղ բնակվող էթնիկ վրացիների ավագ սերունդը գիտե վրացերեն, սակայն երբ երիտասարդությունը հեռանում է, այն մատնվում է կորստյան: Ներկայումս` վերջին 5-6 տարում, հետաքրքրություն է առաջացել Վրաստանի նկատմամբ: Ներկայումս Վրաստանը դարձել է հետաքրքիր երկիր և դրան համապատասխան` հետաքրքրություն է առաջացել նաև նրա լեզվի, մշակույթի ու արմատների նկատմամբ»:

Հիշեցնենք, որ օրեր առաջ հայտնի էր դարձել, թե Սաակաշվիլին այս տարվա հոկտեմբերի 27-ին երկրում կայանալիք նախագահական ընտրություններին ընդառաջ Վրաստանի քաղաքացիություն է շնորհել Թուրքիայի 936 քաղաքացու:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս