
Աղվան Հովսեփյանը Հայաստանում չէ

«Հայկական Ժամանակ» օրաթերթըը գրում է. «ՀՀ այլևս նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը օրեր առաջ զբաղեցրած պաշտոնին հրաժեշտ տալուց անմիջապես հետո մեկնել է Հայաստանից։ Ըստ «ՀԺ»-ի տեղեկությունների, սակայն, նա ընդամենը մի քանի օրով կբացակայի երկրից։ Հովսեփյանի մերձավորները նշում են, թե նա կարճատև հանգստի է մեկնել ընտանիքի հետ։ Այլ տեղեկությունների համաձայն էլ` նախկին դատախազը գտնվում է Մոսկվայում։ Ըստ թերթի աղբյուրների, նա սպասողական վիճակի մեջ. տեղեկություններ կան, որ հենց առաջիկա օրերին Սերժ Սարգսյնաը հրամանագիր կստորագրի Աղվան Հովսեփյանին որևէ կառույցում պաշտոնի նշանակելու մասին, թե կոնկրետ որ և ինչ պաշտոնի, դեռ հստակ չէ»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ ՀԺ այսօրվա համարում: