Արկադի Վարդանյանի գործը՝ դատարանում. «Նա դահլիճում կխոսի»

«Հայկական Ժամանակ» օրաթերթը գրում է, որ քաղաքագետ Արկադի Վարդանյանի դեմ հարուցված քրեական գործն արդեն դատարանում է, և սեպտեմ­բերի 24-ին տեղի կունենա աոաջին դատական նիստը։ Գործը վարույթ է ընդունվել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ։ Այս մասին թերթին հայտնել է Արկադի Վարդանյանի փաստաբան Գայանե Գալոյանը։

Փաստաբանը նախաքննությամբ պարզված փաստերի վերաբերյալ չցանկանալով մեկնաբանության տալ, ասել է, որ Արկաոի Վարդանյանն ինքը դահլիճում կխոսի և լրագրողների համար ամեն ինչ հստակ, պարզ կլինի։ «Ինքը ամեն ինչ շատ ավելի լավ է մեկնաբանում ու ճիշտ։ Ամեն դեպքում, ես իր կարծիքին կողմնակից եմ, բայց ցանկանում եմ, որ ինքը մեկնաբանի, քանի որ Արկադի Վարդանյանը որպես քա­ղաքական գործիչ, ամեն ինչ շատ ավելի ճիշտ է տեսնում»,- ասաց Գայանե Գալոյանը։

Հիշեցնենք, որ մա­յիսի 18-ին ԱԱԾ-ի կողմից Երևանում ձերբակալվել էին քաղաքագետ Արկադի Վարդանյանը և Արսեն Ավետյանը, որոնք կասկածվում են վերջինիս հոր՝ Ոոբերտ Ավետյանի սպանությանը նախապատրաստելու մեջ։

Ձերբակալման պահից մինչ այժմ Արկադի Վարդանյանը և Արսեն Ավետյանը գտնվում են ԱԱԾ մեկուսարանում և, ըստ փաստաբան Գսւլոյանի, երևի թե որևէ տեղափոխում չի էլ լինի։

Կարդացեք ՀԺ-ի այսօրվա համարում

Տեսանյութեր

Լրահոս