Բաժիններ՝

Կինը խոհանոցային դանակով հարվածել է ամուսնուն

Սեպտեմբերի 16-ին, ժամը 22.05-ին, հիվանդանոցից ոստիկանության Նոր Նորքի  բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով   բուժօգնության է տեղափոխվել 1984 թ. ծնված Ռոբերտ Մ.-ն, որը հիվանդանոցում հայտարարել է, որ վնասվածքը ստացել է Երևանի Դ. Մալյան փողոցում՝ վայր ընկնելու հետևանքով: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Ռոբերտ Մ.-ն բուժօգնություն ստանալուց հետո հեռացել է:

Ոստիկանության ծառայողների  ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ սեպտեմբերի 16-ին, ժամը 12.00-ի սահմաններում, Դ. Մալյան փողոցի 22/6 շենքի   բնակարաններից մեկում, վիճաբանության ժամանակ, 1986 թ. ծնված Նոռա Ա.-ն խոհանոցային դանակով  հարվածել է ամուսնուն` Ռոբերտ Մ.-ին`  պատճառելով  վնասվածք:

Սեպտեմբերի 17-ին, ժամը 12.30-ին, Նոռա Ա.-ն հրավիրվել է բաժին և տվել խոստովանական բացատրություն:

Վերջինս հաղորդում է տվել նաև, որ սեպտեմբերի 16-ին, ժամը 12.00-ի սահմաններում, իր բնակարանում, վիճաբանության ժամանակ,  Ռոբերտ Մ.-ն ձեռքերով սեղմել է իր պարանոցը, քաշել մազերը և  հարվածելով թիկունքին` պատճառել վնասվածքներ:  Նույն օրը, ժամը 13.50-ին, Ռոբերտ Մ.-ն հաղորդում է տվել, որ սեպտեմբերի 16-ին, ժամը 12.00-ի սահմաններում, հիշյալ բնակարանում, վիճաբանության ժամանակ, ցանկացել է խոհանոցային դանակը վերցնել կնոջ` Նոռա Ա.-ի ձեռքից, սակայն վերջինս անզգուշությամբ դանակով վնասել է իր որովայնի ձախ հատվածը և պատճառել նշված վնասվածքը:

Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: Կատարվում է հետաքննություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս