Պուտինն ու Թրամփը Չինաստանում չեն քննարկել ուղիղ ավիաչվերթների վերականգնումը․ Պեսկով
Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև ուղիղ ավիաչվերթների վերականգնման հարցը չի քննարկվել Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի՝ Չինաստանում կայացած բանակցությունների ընթացքում։ Այս մասին ТАСС-ին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Կրեմլի ներկայացուցչին հարցրել են՝ արդյոք երկու երկրների ղեկավարները քննարկել են առանց կանգառի չվերթների վերականգնման հարցը։ Պեսկովը բացասական պատասխան է տվել՝ լրացուցիչ մեկնաբանություններ չներկայացնելով։
Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահների հանդիպումը կայացել է նոյեմբերի 19-ին՝ Չինաստանի Շենժեն քաղաքում անցկացվող Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) գագաթնաժողովի շրջանակում։

