
Ամերիկացի սենատորները կոչ են արել պատժել Բաշար Ասադին օգնող ռուսական բանկերին

Lenta.ru-ի փոխանցմամբ` ամերիկացի սենատոր Ռիչարդ Բլումենտալը նախագահ Բարաք Օբամայի վարչակազմին կոչ է արել պատժել ռուսական բանկերին, որոնք օգնում են Սիրիական վարչակարգին: Սենատորի խոսքերով` Սիրիայի նախագահ Բաշար Ասադը չէր կարող պատերազմը շարունակել առանց ռուսական ֆինանսական կազմակերպությունների հատկացրած օգնության.
«Մենք կարող ենք սառեցնել նրանց ակտիվները, մենք կարող ենք խանգարել նրանց` ԱՄՆ-ում բիզնեսով զբաղվելու համար, արգելել նրանց աշխատակիցների մուտքը երկիր, և հիրավի ֆինանսական ուժեղ ցավ պատճառել ռուսներին»:
Դեմոկրատ սենատորը հավելել է, որ իր գործընկերներ, հանրապետականներ Քելի Էյոտի և Ջոն Քորնինի, ինչպես նաև դեմոկրատ Ժան Շահինի հետ նամակ է հղել Ֆինանսների նախարարություն` խնդրելով պատժել այն բանկերին, որոնք համագործակցում են սիրիական վարչակարգի հետ:
Նամակում նշված է, որ այդպիսի բանկեր են հանդիսանում Внешэкономбанк-ը, Газпромбанк-ը, ինչպես նաև ВТБ-ը, որում բազմաթիվ աղբյուրների տվյալներով անձնական հաշվեհամարներ ունի Բաշար Ասադը: