Ռուբեն Սահակյանը իր` ՀՀ գլխավոր դատախազ դառնալու մասին. «Ամեն ինչ կվերցնեի ձեռքս, բոլորին կջարդեի ու ոտքի կկանգնեցնեի արդարադատության համակարգը»
«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ` ակնկալվում է, որ հանրապետության նոր գլխավոր դատախազի թեկնածությունը նախագահ Սերժ Սարգսյանը Ազգային ժողովին կներկայացնի սեպտեմբերի 30-ից մեկնարկող քառօրյայում։
Շրջանառվում են առնվազն հինգ թեկնածուների անուններ, որոնցից միայն Հայաստանի զինվորական դատախազ Գևորգ Կոստանյանը առայժմ չի հերքել իր հնարավոր նշանակման լուրերը։ Հատուկ քննչական ծառայությունը պաշտոնական հայտարարությամբ է հերքել ծառայության պետ Վահրամ Շահինյանին գլխավոր դատախազ նշանակելու կանխատեսումները։
Ինչ վերաբերում է փաստաբանների պալատի արդեն նախկին նախագահ Ռուբեն Սահակյանին, ապա նա ռադիոկայանի թղթակցին ասել է, որ «հաճույքով կընդուներ այդ պաշտոնը և բավականին գործ կաներ».
«Հաստատ համոզված եմ, որ մեկ տարում ոտքի կկանգնեցնեի արդարադատությունը, ամեն ինչ կվերցնեի ձեռքս, բոլորին կջարդեի ու ոտքի կկանգնեցնեի հանրապետությունում արդարադատության համակարգը: Բայց ես 66 տարեկան եմ, ինձ չեն կարող նշանակել գլխավոր դատախազ, որովհետև 65 տարեկանից թոշակի է գնում գլխավոր դատախազը։ Հետևաբար` այդ լուրերը սուտ են, նման խոսակցություն երբեք չի եղել»,- ասել է նա:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: