Որտե՞ղ է իրական բանդան, սրանց բռնել են ու ասում են, որ դուք պետք է վիզ վերցնեք
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է, որ հայտնի պաշտոնյաների բնակարանները թալանած «բանդայի» գործով տուժող «Լինսի» հիմնադրամի ճանապարհաշինության ԾԻԳ-ի նախկին տնօրեն էդիկ Բեզոյանը երեկ «ժողովուրդի» հետ զրույցում ուշագրավ հայտարարություն արեց։ Ըստ Բեզոյանի, եթե իրական գողերին բռնեին, ապա գողոնը կհայտնաբերվեր։ Բայց այս գործը, որը քննվում է շուրջ 2 տարի` դեռ համարվում է չբացահայտված, քանի որ թալանված բնակարաններից տարված որևէ իր գործում՝ որպես իրեղեն ապացույց, ըստ էության` չկա։ «Օրինական երկրներում, երբ մարդուն բռնում են, քննում են, համոզվում են, որ հանցանքը նա է գործել, նոր դատապարտում են։ Իսկ սրանց բռնել են ու ասում են, որ դուք պետք է վիզ վերցնեք։ Սրանից հետո ի՞նչ սպասես այս երկրից»,- վրդովված նշեց Է. Բեզոյանը։ Այս իրավիճակը եզակի է այն առումով, որ դատարանում տուժողներն ու ամբաստանյալևերը հավասարապես չեն հավատում իրականացված քննությանը, հարուցված քրգործին՝ այնա համարելով շինծու։ Ու ստացվում է, որ մեր երկրում քչերն են հավատում, որ մեծ շուքով վնասազերծված «բանդան» հենց այն խումբն էր, որը թալանում էր նախկին պաշտոնյաների բնակարանները` ուղեկցված դաժան ծեծով։ Եվ ուրեմն որտե՞ղ է իրական «բանդան», ինչո՞ւ չի բացահայտվում…
Կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: