
Հովիկ Աբրահամյանը ԱԺ համարանիշ է տվել իր խորհրդականին

«ժողովուրդ» թերթին հայտնի է դարձել, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն իր խորհրդական Սերգեյ Լոքյանին է տվել ԱԺ-ի 037 OO 01 համարանիշը, ինչի իրավունքը չունի։ Բանն այն է, որ Աժ-ում «OO01» համարանիշերով մեքենա վարելու իրավունք ունեն միայն հանձնաժողովի նախագահներն ու խմբակցությունների ղեկավարները։ Բայց քանի որ ԱԺ-ի համարանիշերով ավտոմեքենաները ճանապարհային ոստիկանները «չեն կանգնեցնում», Աբրահամյանը որոշել Է ՀՀ գյուղատնտեսության նախկին նախարար, ՀՅԴ անդամ Ղավիթ Լոքյանի որդու առաջ «կանաչ լույս վառել»։ Դա միակ շռայլությունը չէ, որ Աբրահամյանը թույլ է տվել Լոքյանների նկատմամբ։ Նա մեծ ակտիվությամբ զբաղված Է հայր Լոքյանի լոբբինգով, որպեսզի նրան դարձնի ՀՀ ՎՊ նախագահ։
Կարդացեք «ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: