Դատարանը որոշել է տնային կալանք կիրառել «Օշականցի Գևորիկի» և «Զապի» նկատմամբ
Նախկինում հայտնի էր դարձել, որ «Զապը» հիվանդանոցում է, իսկ «Օշականցի Գևորիկը»` ԱԱԾ մեկուսարանում։
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Անդրանիկ Սողոյանի (Զապ) և Գևորգ Մելիքյանի (Օշականցի Գևորիկ) խափանման միջոցները փոխվել են։ Այս մասին հայտնում են լրատվամիջոցները։
Ըստ ԶԼՄ–ների ` դատարանը որոշումը կայացրել է քիչ առաջ։ Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը։
Հիշեցնենք` սեպտեմբերի 23-ին հայտնի դարձավ, որ ՀՀ ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանները ձերբակալել են Գևորգ Մելիքյանին և Անդրանիկ Սողոյանին։
Ըստ ոստիկանության` Գյումրիում հաշվառված 58-ամյա «օրենքով գողը», տեղեկանալով դստեր և նախկին փեսայի միջև վիճաբանության մասին, դիմել է Օշականում բնակվող մեկ այլ «օրենքով գողի»՝ նախկին փեսային պատժելու համար։ Դրան հաջորդել են երկու խմբերի միջև բախումներ։
Սեպտեմբերի 25-իմ և 26-ին «Զապն» ու «Օշականցի Գևորիկը» կալանավորվեցին։
«Հրապարակ» օրարթերթը նոյեմբերի 17-ին հայտնեց, որ «Զապը» հիվանդանոցում է, իսկ «Օշականցի Գևորիկը»` ԱԱԾ մեկուսարանում։

