Բաժիններ՝

Էրդողանի կուսակցությունն օնլայն-ակտիվիստների բանակ է ձևավորում` սոցցանցերում գործելու համար

Ամերիկյան The Wall Street Journal պարբերականի փոխանցմամբ` Թուրքիայում իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ) հայտարարել է կամավորների թիմի ստեղծման մասին, որոնք կդառնան կուսակցության ներկայացուցիչները սոցցանցերում:

Թիմի անդամների պարտականությունների թվում պետք է լինեն Facebook և Twitter սոցցանցերում կուսակցության դիրքորոշումն առաջ տանելը, ինչպես նաև համացանցում տարվող քաղաքական քննարկումները մոնիթորինգի ենթարկելը:

Նախաձեռնության հեղինակներից մեկը հայտարարել է, որ երբ ընդդիմության ներկայացուցիչները համացանցում կեղծ տեղեկատվություն կտարածեն իշխող կուսակցության մասին, իրենք անմիջապես կուղղեն նրանց:

Ընդհանուր առմամբ, պլանավորված է իշխանական օնլայն-ակտիվիստների թիմում հավաքել 6000 մարդ, որոնցից յուրաքանչյուրն աշխատանքի անցնելուց առաջ հատուկ դասընթացների շարք կանցնի Անկարայում: Ծրագրի մասնակիցների անունները չեն հրապարակվում:

Սոցցանցերը դարձել են այս տարվա հունիսից Թուրքիայում շարունակվող բողոքի զանգվածային ակցիաների կազմակերպման հիմնական եղանակներից մեկը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս