Real Madrid-ը երկարաձգել է պայմանագիրը թուրք ֆոտբոլիստի հետ
Իսպանական «Real Madrid» ֆուտբոլային ակումբը հայտնել է, որ մինչև 2032-ի հունիս երկարաձգել է 21-ամյա թուրք ֆուտբոլիստ Արդա Գյուլերի հետ պայմանագիրը։ Ակումբը նշել է, որ ֆուտբոլիստի հետ համաձայանության են եկել պայմանագրի երկարացման շուրջ։
Նշենք, որ Գյուլերը միացել է թիմին 2023-ի հուլիսին՝ 18 տարեկան հասակում։ Գյուլերը «Real Madrid»-ում անցկացրել է 126 հանդիպում, նվաճել 5 տիտղոս՝ Չեմպիոնների լիգայի 1 գավաթ, Ակումբների աշխարհի առաջնության 1 գավաթ, ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի 1 գավաթ, Լա Լիգայի 1 տիտղոս և Իսպանիայի Սուպերգավաթի 1 գավաթ։
Գյուլերի տարեկան աշխատավարձը կազմում է 9 մլն եվրո, իսկ բոնուսների ներառմամբ ընդհանուր գումարը կարող է հասնել 61.8 մլն եվրոյի։

