
Զենք-զինամթերք է թողել ՌԴ Սահմանապահ զորքերի ուղեկալ տանող ճանապարհին

Սեպտեմբերի 17-ին, ժամը 16.10-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում է ստացվել, որ ՌԴ Սահմանապահ զորքերի ուղեկալ տանող ճանապարհին զենք-զինամթերք է թողել: Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է ինքնաշեն ատրճանակի նմանվող սարք` ձևափոխված 7,62 մմ տրամաչափի փամփուշտ կրակելու համար, «Ֆ-1» տիպի նռնակ` պայթուցիչով և «ԱԿՍ» տիպի ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի 230 փամփուշտ: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն: