
Քաղաքապետարանում արդեն հանձնաժողով է ստեղծվել

«Հայկական ժամանակը» գրում է, որ երեկ «ՀԺ»-ի թղթակցին հայտնի է դարձել, որ Երևանի հանրային տրանսպորտի ուղեվարձի սակագինը քննարկելու նպատակով հանձնաժողովը քաղաքապետարանում արդեն իսկ ստեղծվել է։ Դրանում ընդգրկված է 30 հոգի, այդ թվում՝ տնտեսվարողներ։
Ըստ այդ տեղեկությունների՝ հանձնաժողովի կազմում ընդգրկված չեն տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը և «Երևանտրանս» ՓԲԸ տնօրեն Միսակ Համբարձումյանը, որոնց հրաժարականներն արդեն շուրջ երկու ամիս է` պահանջում են քաղաքացիական ակտիվիստները։ Քաղաքապետարանից, սակայն, առայժմ միայն փոխանցում են. որ հանձնաժողովի ձևավորման աշխատանքները դեռ ընթացքի մեջ են: Նշենք, որ երևանյան երթուղիները սպասարկող տնտեսվարողներից մեկը «ՀԺ»-ի թղթակցի հետ զրույցում երեկ չի թաքցրել, որ ամիսներ առաջ իրենք համաձայնել են մասնակցել մրցույթին և 100 դրամ ուղեվարձով սպասարկել երթուղիները, որովհետև քաղաքապետարանից վստահեցրել են, թե շուտով ուղեվարձը կթանկանա։ Հարցին, թե ո՞վ է եղել այդ պաշտոնյան, նա միայն պատասխանել է. «Էն որ նստած է երկար սեղանի հետևը, մինչեւ հասնում ես իրեն, բարևդ մոռանում ես»։
Ամբողջությամբ կարդացեք «ՀԺ»-ի այսօրվա համարում։