Բաժիններ՝

Ադրբեջանցի լրագրողի տան բակում հայտնաբերվել է 30 մարտական նռնակ

Haqqin.az պորտալի փոխանցմամբ` Ադրբեջանում ձերբակալել են Bizim Yol թերթի լրագրող և moderator.az կայքի խմբագիր Փարվիզ Հաշիմլիին: Նրան մեղադրում են ապօրինի զենք գնելու և պահելու մեջ: Ադրբեջանի Ազգային անվտանգության նախարարության աշխատակիցները խուզարկություն են իրականացրել լրագրողի տանը, ուր և հայտնաբերել են ատրճանակ, իսկ տան բակում` 30 մարտական նռնակ:

Խուզարկության ժամանակ առգրավվել է նաև լրագրողի համակարգիչն ու նրա մի շարք անձնական իրեր: Հաշիմլիի կինը հայտարարել է, որ այդ ողջ զենքը պատկանում է ոչ թե իր ամուսնուն, այլ Ազգային անվտանգության նախարարության աշխատակիցներին: Լրագրողն իր հերթին անհեթեթություն է որակել իր դեմ ներկայացված մեղադրանքը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս