Իրաքը ՄԱԿ-ից պահանջելու է պատժամիջոցներ սահմանել ահաբեկչությանն աջակցող Սաուդյան Արաբիայի նկատմամբ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` Իրաքի խորհրդարանը նամակ է պատրաստում երկրի ԱԳՆ-ին, որում պահանջվում է դիմել ՄԱԿ-ին` դատապարտելու համար Սաուդյան Արաբիայի տարածաշրջանային քաղաքականությունը և նրա նկատմամբ միջազգային պատժամիջոցներ սահմանելու համար` կապված Սիրիայի ռազմական հակամարտությանը և ընդհանրապես ահաբեկչության աջակցելու հետ:

Այս մասին հայտարարել է Իրաքի խորհրդարանի իշխող բլոկի ներկայացուցիչ Քազիմ աշ-Շամրին. «Սաուդյան Արաբիան ու Կատարն աջակցում են ահաբեկչական յուրաքանյուր խմբավորման` վերջինիս զինյալներին Սիրիա փոխադրելու համար, օգնում են գումարով, զենքով:

Սիրիայում տիրող իրավիճակն ուղղակիորեն ազդում է ողջ տարածաշրջանի վրա` էլ չխոսած Իրաքի մասին, ուր զինյալները նույնպես ահաբեկչություններ են իրականացնում: Սաուդյան Արաբիան իր ներկայիս քաղաքականությամբ սպառնալիք է հանդիսանում նաև միջազգային անվտանգության համար, քանի որ աջակցում է ոչ միայն Մերձավոր Արևելքում գործող ահաբեկչական խմբավորումներին:

ՄԱԿ-ը պարտավոր է ուշադրություն դարձնել դրան և պատժամիջոցներ սահմանել թագավորության նկատմամբ, ինչպես որ ժամանակին վարվել է Իրաքում Սադդամ Հուսեինի կառավարման ժամանակ` պատժամիջոցներ սահմանելով Իրաքի նկատմամբ»:

Տեսանյութեր

Լրահոս