«ԵԽ նախարարների կոմիտեում ՀՀ նախագահության ստանձման կապակցությամբ հունիսի 26-27-ը աշխատանքային այցով Ստրասբուրգ էր մեկնել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, որտեղ հանդիպումներ էր ունեցել ԵԽԽՎ նախագահի, ԵԽ գլխավոր քարտուղարի, ՄԻԵԴ նախագահի հետ»:
«Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ սպանված և վիրավորված Բուդաղյան եղբայրների փաստաբան Հայկ Ալումյանը երեկ «ՀԺ»-ին ասել է, որ դեպքի չմոնտաժված տեսանյութը բոլորովին այլ պատկեր է ներկայացնում»:
«Երեկ Սյունիքի Շաղատ գյուղում հողին էին հանձնում հուլիսի 5-ին ինքնասպան եղած զինվոր Գաբրիել Լալազարյանի դին: Նա 19 տարեկան էր և զորակոչվել էր հայկական բանակ 2012 թվականին»:
«Սերժ Սարգսյանը շարունակում է բավականին լարված վիճակում պահել իր թիմակիցներին: Նա խիստ բարկացած է իր շրջապատի բոլոր այն պաշտոնյաների վրա, ովքեր հանդգնել են հրապարակային ամբիոններից և ոչ հրապարակային` նեղ-անձնական բնույթի շրջանակներում դրական արձագանքել Վերահսկիչ պալատի աշխատանքներին»:
«Երեկ Շարլ Ազնավուրի տուն-թանգարանում ընդունելություն էր կազմակերպվել «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հյուրերի համար»:
«ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանը կարծում է, որ Հայաստանն այսօր գտնվում է ճակատագրական իրավիճակում, որից դուրս գալու համար հարկավոր է գտնել ճիշտ բանաձև»:
«Հուլիսի 7-ից զգալի թանկացավ գազը: Սակայան այդ նույն թանկացած գազը որպես վառելիք օգտագործող երթուղային տաքսիների ուղեվարձը չփոխվեց: Սա իհարկե ուրախալի է, բայց միևնույն ժամանակ` տխուր հետևությունների առիթ է տալիս»:
Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տեղափոխությունն իր գլխավորած թիմ:
«Սյունիքի արդեն նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանը Գորիսի շրջանն ընդգրկող 38 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով չի առաջադրվելու որպես պատգամավորի թեկնածու»:
«Ոստիկանական այդ «պայծառակերպությունը», ի տարբերություն մյուս` արծվի, բազեի, «բորենու» տարբերանշաններ կրող համազգեստավորների, կրում է «ապտեչկա»` աղավնու նշանով, որն էլ Սուրբ հոգու խորհրդանիշն է, ինչն էլ տպավորվել է շատերի մոտ, այդ թվում ՀՀ-ում ամերիկյան դեսպանատան ներկայացուցիչների, որոնք իրենց փաստաթղթերում նշում են այդ «բարեփոխումը»՝ որպես «անջելս» «գլուխ»»:
Զորավարժություններն անցկացվում են Աստարա, Նոշահր, Էնզելի և Ամիր Աբադ նավահանգստային քաղաքներում:
Իլհամ Ալիևը 75 միլիոն դոլարով Դուբայում վիլա է գնել, մինչդեռ նրա տարեկան աշխատավարձը կազմում է միայն 228.000 դոլար:
Ցուցարարներին ցրելու համար ոստիկանությունը կիրառել է ջրցան մեքենաներ, արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ:
Հրազդան քաղաքի 22-ամյա բնակիչ Կարեն Զախարյանին մեղադրանք է առաջադրվել 2012թ. մայիս-օգոստոս ամիսների ընթացքում անչափահաս Վահե Բալասանյանի նկատմամբ բռնություն գործադրելով և դրա գործադրման սպառնալիքներով, վերջինիցս շորթման եղանակով 110.000 և 104.000 ՀՀ դրամ արժողությամբ ոսկյա շղթա և խաչ հափշտակելու համար:
Ժամը 18:00-ի սահմաններում Հալաբյան-Լենինգրադյան փողոցների խաչմերուկում՝ մարզահամերգային համալիրի դիմաց, բախվել են Արագածոտնի մարզի Օշական գյուղի բնակիչ Գևորգ Ավագյանի վարած ВАЗ 21099 մակնիշի 01 OS 941 համարանիշի և Երևանի բնակիչ Վիգեն Հովհաննիսյանի վարած ГАЗ 32213 մակնիշի 22 11 S համարանիշի ավտոմեքենաները:
Աղբյուրի տվյալներով` Չեմպիոնների լիգայի վերջին խաղարկության եզրափակչի մասնակցը հայ ֆուտբոլիստի համար վճարել է 25 մլն եվրո, ինչը «Բորուսիայի» տրանսֆերային ռեկորդի կրկնությունն է. նույնքան գումար նրանք վճարել էին 2001 թվականին` Մարսիո Ամորոզոյի տեղափոխության համար:
Քաջարանի գյուղապետ Ռաֆիկ Աթայանը դեռ չի շտապում Սյունիքի նոր մարզպետի՝ Վահե Հակոբյանի մասին կարծիք հայտնել:
Մարզպետի պաշտոնում առաջադրված Վահե Հակոբյանը, ով «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» տնօրեն Մաքսիմ Հակոբյանի որդին է, Սյունիքի մարզից ԱԺ պատգմավոր է ընտրվել 3 անգամ՝ 2004-2077թթ, 2007-2012թթ և 2012-ի մայիսի 31-ից մինչ օրս: Վահե Հակոբյանը դեռ շարունակում է պատգամավոր մնալ, իսկ քաղաքական կուսակցույուններն էլ, թերևս, չեն շտապում թիվ 38 ընտրատարաքում թեկնածու առաջադրելու վերաբերյալ որոշում կայացնել:
Տեղում լուրեր էին շրջանառվում այն մասին, որ դեպքի ժամանակ տեղանքում բացի «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայից, եղել է նաև «Ջիպ» մակնիշի մեկ այլ ավտոմեքենա, որը հետապնդել է Մերսեդես մակնիշի մեքենային, խոսվում էր նաև այն մասին, որ հնչել են կրակոցներ, իսկ վարորդը բարեկամական կապ ունի ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի հետ:
Հուլիսի 9-10-ին` գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին հյուսիսային շրջաններում, 11-13-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:
«Սուրիկ Խաչատրյանի բանդան ստեղծվել է 1990 թվականի գարնանը՝ 23 տարի շարունակ ինքը կատարել է բազմաթիվ ոճիրներ, ծանրագույն հանցագործություններ, թե՛ անձամբ ինքը, թե՛ իր ղեկավարած բանդան»:
Հուլիսի 6-ին կայացած Հայ ազգային կոնգրեսի վարչության նիստում ընդունվել է հայտարարություն, որում անդրադարձ է կատարվել ՎՊ հաշվետվությանը, գազի գնի թանկացմանն ու «օֆշորային սկանդալին»:
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն այսօր վաղ առավոտյան մեկնել է Գերմանիա, որտեղ պայմանագիր կկնքի Բունդեսլիգայի փոխչեմպիոն Դորտմունդի «Բորուսիայի» հետ:
Հուլիսի 8-ին, ժամը 03.48-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի սարերում կորել է քաղաքացի:
Ռուս հայտնի լրագրող-վերլուծաբան Սերգեյ Բունտմանը, ով հանդիսանում է «Эхо Москвы» ռադիոկայանի գլխավոր խմբագրի տեղակալը, galatv.am-ի խնդրանքով անդրադարձել է Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու փաստին:
Փոխադրումների ոլորտում այսօր առկա են բազմաթիվ խնդիրներ, որոնք արմատական փոփոխություններ են պահանջում: Շուրջ 65 փոխադրող կազմակերպություններ պատրաստվում են իրականացնել գործադուլ:
Բրազիլացի հայտնի երաժիշտ Դանիել Պելեգրինիին սպանել են հենց բեմի վրա: 20-ամյա երգիչը, ով հայտնի է MC Daleste բեմական անունով, գնդակահարվել է հուլիսի 6-ին Կամպինաս քաղաքում ելույթ ունենալու ժամանակ:
Ժամը 08:20-ի սահմաններում ոստիկանության Մասիսի բաժին ահազագն է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի Արարատի մարզի Մարմարաշեն գյուղի ճանապարհահատվածում մահացած անձ կա:
Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանը վարույթ է ընդունել նորածնի հերթական սպանության գործը:
Եգիպտոսում և Թուրքիայում տեղի ունեցող քաղաքական իրադարձությունները, քաղաքացիական շարժումներն ու բողոքի ցույցերը զգալիորեն ազդել են հայ զբոսաշրջիկների այցելությունների թվի վրա: