20-ամյա բրազիլացի երաժիշտին սպանում են բեմի վրա (տեսանյութ, 18+)
Բրազիլացի հայտնի երաժիշտ Դանիել Պելեգրինիին սպանել են հենց բեմի վրա: 20-ամյա երգիչը, ով հայտնի է MC Daleste բեմական անունով, գնդակահարվել է հուլիսի 6-ին Կամպինաս քաղաքում ելույթ ունենալու ժամանակ: Այս մասին հաղորդում է բրազիլական Ultimo Segundo պարբերականը:
Սպանության պահին համերգասրահում բազմաթիվ մարդիկ են եղել, նրանցից ոմանք նկարահանել են տեղի ունեցածը: Ավելի ուշ այդ տեսանյութերից մեկը հայտնվեց YouTube-ում:
Տեսանյութում երևում է` ինչպես է MC Daleste-ը բեմի անկյունում կանգնած իր ստեղծագործություններից մեկը կատարելու ժամանակ հանկարծ ընկնում: Երաժշտությունն անմիջապես ընդհատվում է, գործընկերները շտապում են օգնություն ցուցաբերել Պելեգրինիին:
Նշվում է, որ երիտասարդ կատարողը հրազենային վնասվածք է ստացել կրծքավանդակի շրջանում, նրան անմիջապես տարել են հիվանդանոց, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել Պելեգրինիի կյանքը: