Բաժիններ՝

Սերժ Սարգսյանը հրաժարականներ է պարտադրում. մամուլ

««ՉԻ» տեղեկություններով` Սերժ Սարգսյանը շարունակում է բավականին լարված վիճակում պահել իր թիմակիցներին: Մեր տեղեկություններով` նա խիստ բարկացած է իր շրջապատի բոլոր այն պաշտոնյաների վրա, ովքեր հանդգնել են հրապարակային ամբիոններից և ոչ հրապարակային` նեղ-անձնական բնույթի շրջանակներում դրական արձագանքել Վերահսկիչ պալատի աշխատանքներին: Արդյունքում` ստեղծվել է մի իրավիճակ, երբ բոլորը սպասողական վիճակում են, թե երբ է գալու իրենց` Սարգսյանին պատասխան տալու հերթը»,- գրում է «Չորրորդ Ինքնիշխանություն» օրաթերթը և շարունակում.

«Նույն լարված իրավիճակում են նաև նախարարները, որոնք մի կողմից «չարաշահել» են` բնականաբար վերադասի իմացությամբ, մյուս կողմից` պարտավոր են «դիմադրել» հնչած մեղադրանքներին: Երկու դեպքում էլ նրանց ճակատագիրը խիստ մշուշոտ է, ավելի որոշակի` Սերժ Սարգսյանի ձեռքերում է:

Ավելացնենք նաև, որ մեր տեղեկություններով, Սերժ Սարգսյանը հրահանգել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին «քավության նոխազների» ցանկ նախապատրաստել, որոնք աշնանը մինիմում կլքեն իրենց պաշտոնը, մաքսիմում` ՀՔԾ-ում գործեր կհարուցվեն նրանց դեմ»:

Շարունակությունը կարող եք կարդալ «ՉԻ» այսօրվա համարում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031