Բաժիններ՝

Հենրիխ Մխիթարյանը 4 տարվա պայմանագիր կնքեց Բորուսիայի հետ

Գերմանական kicker պարբերականի հաղորդմամբ` Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հաջող բուժզննում անցնելուց հետո 4 տարվա պայմանագիր է կնքել Բունդեսլիգայի փոխչեմպիոն Դորտմունդի «Բորուսիայի» հետ:

Աղբյուրի տվյալներով` Չեմպիոնների լիգայի վերջին խաղարկության եզրափակչի մասնակցը հայ ֆուտբոլիստի համար վճարել է 25 մլն եվրո, ինչը «Բորուսիայի» տրանսֆերային ռեկորդի կրկնությունն է. նույնքան գումար նրանք վճարել էին 2001 թվականին` Մարսիո Ամորոզոյի տեղափոխության համար:

Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկատվություն տարածվեց, որ Հենրիխն իր նորամուտը «Բորուսիայում» կնշի արդեն այսօր` Մագդեբուրգում կայանալիք բարեգործական հանդիպման ժամանակ: Նշվում է, որ Մխիթարյանը հանդես կգա 10 համարի մարզաշապիկով:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031