Բաժիններ՝

Ստրասբուրգում Հովիկ Աբրահամյանին հիշեցրել են անցյալը. մամուլ

«Ժամանակ» օրաթերթը գրում է. «ԵԽ նախարարների կոմիտեում ՀՀ նախագահության ստանձման կապակցությամբ հունիսի 26-27-ը աշխատանքային այցով Ստրասբուրգ էր մեկնել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, որտեղ հանդիպումներ էր ունեցել ԵԽԽՎ նախագահի, ԵԽ գլխավոր քարտուղարի, ՄԻԵԴ նախագահի հետ:

«Ժամանակի» տեղեկություններով` հանդիպումների ժամանակ Հ. Աբրահամյանին հիշեցրել են ՀԺԿ նախկին անդամ Գրիշա Վիրաբյանի դատական գործի մասին, ում ՄԻԵԴ վճռով ՀՀ կառավարությունը 25 հազար եվրո վճարեց` որպես բարոյական վնասի փոխհատուցում, ևս 6 հազար եվրո` որպես դատական ծախսերի փոխհատուցում: Վիրաբյանի գործով Եվրադատարանը ՀՀ կառավարությանն անուղղակիորեն մեղադրել է սուտ բացատրություններ տալու համար»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակի» այսօրվա համարում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031