Բաժիններ՝

Թուրքական ոստիկանությունը ցրել է «Գեզի» այգում ակցիա անցկացնելու փորձ ձեռնարկածներին

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ` թուրքական ոստիկանությունը հուլիսի 8-ին ցրել է Ստամբուլի «Գեզի» այգի ներթափանցել և դրա փակման դեմ բողոքի ակցիա կազմակերպելու փորձ ձեռնարկածներին:

Ցուցարարներին ցրելու համար ոստիկանությունը կիրառել է ջրցան մեքենաներ, արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ: Ցուցարարների ու ոստիկանների միջև բախման հետևանքով լրջորեն վիրավորվել է առնվազն մեկ մարդ:

Դրանից քիչ առաջ ոստիկանները «Գեզի» այգուց դուրս էին բերել մարդկանց և այն փակել էին այցելուների համար: «Գեզի» այգին հանրության համար փակվել է հունիսի 15-ից, երբ ոստիկանությունն այնտեղից դուրս մղեց երկրի կառավարության դեմ բողոքողներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031