Բաժիններ՝

Իրանը ռազմածովային զորավարժություններ է սկսել Կասպից ծովում

Իրանական Fars լրատվական գործակալության փոխանցմամբ` Իրանը Կասպից ծովում սկսել է իրականացնել Sustainable Security 2013 ռազմածովային զորավարժությունները:

Իրանցի զորահրամանատարների խոսքերով` հնգօրյա զորավարժություններ միտված են ծովային ուղիների պաշտպանությանը, առևտրանավերի ու լցանավերի անվտանգության ապահովմանը, ինչպես նաև հնարավոր սպառնալիքներին ռազմական ու նավահանգստային կառույցների նախապատրաստմանը:

Զորավարժություններն անցկացվում են Աստարա, Նոշահր, Էնզելի և Ամիր Աբադ նավահանգստային քաղաքներում: Դրանք անցկացվում են Գիլան և Մազանդարան նահանգների ռազմածովային ուժերի համագործակցությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031