
Հենրիխը հենց այն ֆուտբոլիստն է, ով անհրաժեշտ է մեզ. Կլոպ

Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տեղափոխությունն իր գլխավորած թիմ:
«Մենք վաղուց ենք հետևում Մխիթարյանին և եկանք այն եզրահանգման, որ Հենրիխը հենց այն ֆուտբոլիստն է, ով անհրաժեշտ է մեզ: Նա ունի հիանալի արագություն և շատ վտանգավոր է հարձակվողական գործողություններում: Մխիթարյանը մեր թիմին շատ օգուտ կբերի»,- Կլոպի խոսքերը մեջբերում է sport1.de-ն: