Սուրեն Խաչատրյան-Բուդաղյաններ դեպքի չմոնտաժված տեսանյութը բոլորովին այլ պատկեր է ներկայացնում
«Հայկական Ժամանակ» օրաթերթը գրում է. «Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ սպանված և վիրավորված Բուդաղյան եղբայրների փաստաբան Հայկ Ալումյանը երեկ «ՀԺ»-ին ասել է, որ դեպքի չմոնտաժված տեսանյութը բոլորովին այլ պատկեր է ներկայացնում:
«Հենց աոաջին պահից, երբ Ավետիք Բուդաղյանն է այդտեղ գտնվում ու նրա վրա հարձակվում են, հետո, երբ եղբայրները հեռանում են, այդ պահից էլ նրանց ուղղությամբ սկսվում են կրակոցներ, մինչև վերջ:
Շատ պարզ երևում է, որ և սկզբնական հարձակումը, ձեռքերով հարվածելը, քաշքշելը, և հետո էլ կրակելը, բոլորը սկսվել է միանշանակ մյուս կողմից: Երկու կարծիք չի կարոդ ունենալ այն մարդը, ով մի անգամ նայել է տեսանյութը»,- ասել է Ալումյանը: Այնինչ, դեպքից հետո հանրությանը հասանելի դարձած տեսանյութում տպավորությունն այնպիսին էր, թե Բուդաղյան եղբայրներն իրենք են հարձակվել Լիսկայի տղաների վրա, իսկ վերջիններս ինքնապաշտպանության են դիմել»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ «ՀԺ»-ի այսօրվա համարում: