
Վահան Հովհաննիսյան. Մարդկանց պարզապես ոտքի կանգնեցնելով հարցը չի լուծվի. մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանը կարծում է, որ Հայաստանն այսօր գտնվում է ճակատագրական իրավիճակում, որից դուրս գալու համար հարկավոր է գտնել ճիշտ բանաձև: Իսկ «Ժողովուրդի» հարցին, թե արդյոք սակագների թանկացումից հետո ճիշտ չէ ժողովրդին ոտքի հանելը, պարոն Հովհաննիսյանն ասաց.
«Ժողովրդին ոտքի հանելը պետք է ունենա հստակ նպատակ: Եթե ես իմանամ, որ 40-հազարանոց ցույց կազմակերպելով՝ կիջեցնենք սակագները, ամեն ջանք կգործադրենք դրա համար: Բայց մենք հասկանում ենք, որ Հայաստանն ունի շատ լուրջ երկկողմ վտանգված շահեր բազմաթիվ ոլորտներում, այդ թվում` էներգետիկ համակարգում: Այնպես որ, մարդկանց պարզապես ոտքի կանգնեցնելով հարցը չի լուծվի»»:
Վահան Հովհաննիսյանի հետ ամբողջական հարցազրույցը կարող եք կարդալ «Ժողովուրդի» այսօրվա համարում: