
Ադրբեջանական ընդդիմությունը հող է նախապատրաստում Իլհամ Ալիևի գահընկեցության համար

Haqqin.az-ի փոխանցմամբ` Ժողովրդավարական ուժերի Ազգային խորհուրդը դիմել է խորհրդարանին, Սահմանադրական դատարանին, ԿԸՀ-ին, Գերագույն դատարանին ու Գլխավոր դատախազությանը` պահանջելով հետաքննել երկրի ղեկավար Իլհամ Ալիևի գործունեությունը:
Դիմումում նշված է, որ Իլհամ Ալիևի անունն արդեն երկար ժամանակ է, ինչ շոշափվում է արևմտյան ԶԼՄ-ներում` կապված կոռուպցիոն սկանդալների հետ: Առավել ուշագրավ է 2011 թվականի մարտի 11-ի The Washington Post թերթի հրապարակումը, որում նշված էր, որ Իլհամ Ալիևը 75 միլիոն դոլարով Դուբայում վիլա է գնել, մինչդեռ նրա տարեկան աշխատավարձը կազմում է միայն 228.000 դոլար:
Դիմումում հիշեցվում է նաև Ադրբեջանի իշխանական կառույցներում առկա կոռուպցիայի մասին CNBC հեռուստաալիքի պատրաստած ռեպորտաժի մասին, որը դիտել է ավելի քան 1 միլիարդ մարդ: Կան նաև Իլհամ Ալիևի կոռուպցիոն գործունեության մասին այլ հրապարակումներ ևս: