Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են մարդատար ГАЗель-ն ու ВАЗ 21099-ը. 99-ը գլխիվայր շրջվել է (լուսանկարներ)

Shamshyan.com կայքի հաղորդմամբ` այսօր՝ հուլիսի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:00-ի սահմաններում Հալաբյան-Լենինգրադյան փողոցների խաչմերուկում՝ մարզահամերգային համալիրի դիմաց, բախվել են Արագածոտնի մարզի Օշական գյուղի բնակիչ Գևորգ Ավագյանի վարած ВАЗ 21099 մակնիշի 01 OS 941 համարանիշի և Երևանի բնակիչ Վիգեն Հովհաննիսյանի վարած ГАЗ 32213 մակնիշի 22 11 S համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Բախման հետևանքով ВАЗ 21099-ր գլխիվայր շրջվել է:

Մանրամասները` այստեղ:

pXkdyhWOpqjpDPv7HGlp_tn njGsb3tQOGbFUDwDFZ6M_tn nKeHLIdBXvX0ECx8bZC2_tn

Տեսանյութեր

Լրահոս