
Անեկդոտ` Վովա Գասպարյանի մասին. մամուլ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Իշխանական կուլիսներում նոր անեկդոտ է շրջում Վովա Գասպարյանի մասին. Րաֆֆի Հովհաննիսյանի հետ աղոթելուց հետո Վովան ճամփին հանդիպում է Աստծուն: «Գասպարյան, դու հզոր ես»,- ասում է նրան Աստված: Վովան ապաշխարանքով նայում է Աստծուն` մտածելով, թե խոսքն ընդդիմության մասին է: «Չէ, Վովա, պարզապես դու կարողացար այդքան սատանաներին դարձնել հրեշտակ»,- նկատի ունենալով կին ոստիկաններից «Հրեշտակների» ստորաբաժանում ստեղծելու «պայծառակերպությունը»:
Ի դեպ, ոստիկանական այդ «պայծառակերպությունը», ի տարբերություն մյուս` արծվի, բազեի, «բորենու» տարբերանշաններ կրող համազգեստավորների, կրում է «ապտեչկա»` աղավնու նշանով, որն էլ Սուրբ հոգու խորհրդանիշն է, ինչն էլ տպավորվել է շատերի մոտ, այդ թվում ՀՀ-ում ամերիկյան դեսպանատան ներկայացուցիչների, որոնք իրենց փաստաթղթերում նշում են այդ «բարեփոխումը»՝ որպես «անջելս» «գլուխ»»:
Շարունակությունը` «Հրապարակի» այսօրվա համարում: