Բաժիններ՝

Հայաստանի ու Ադրբեջանի քրդերը մասնակցելու են Օջալանի նախաձեռնած Քրդական ազգային կոնֆերանսին

Թուրքական Star թերթի փոխանցմամբ՝ Հյուսիսային Իրաքում տեղի է ունենալու Քրդական ազգային կոնֆերանս՝ կապված «Քրդական հարցի» կարգավորման հետ: Ներկայումս ընթանում են դրա նախապատրաստական աշխատանքները:

Կոնֆերանսը նախաձեռնել է քուրդ առաջնորդ Աբդուլլահ Օջալանը, այն հավանության է արժանացել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի կառավարության կողմից:

Կոնֆերանսի նախապատրաստական աշխատանքներն արագացնելու նպատակով Թուրքիայից Հյուսիսային Իրաք է մեկնել 18 հոգանոց քրդական պատվիրակությունը: Դրանում ընդգրկվել են նաև քրդական «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցության (ԽԺԿ) նախագահ Սելահաթթին Դեմիրթաշն ու Դեմոկրատական հասարակարգ կոնգրեսի համանախագահ Ահմեթ Թուրքը:

Կոնֆերանսին մասնակցելու են ավելի քան 200 քրդեր Թուրքիայից, Իրաքից, Սիրիայից, Եվրոպայից, ԱՄՆ-ից, Իրանից Ռուսաստանից, Հայաստանից ու Ադրբեջանից: Կոնֆերանսը պլանավորվել էր դեռևս հունիսին, սակայն այն ժամանակ այն հետաձգվել էր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031