Վլադիմիր Պուտինն Ադրբեջան կայցելի օգոստոսի կեսին. աղբյուր

Новости-Азербайджан լրատվական գործակալությունը, վկայակոչելով իր աղբյուրները, հայտնել է, որ սպասվում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի պաշտոնական այցը Ադրբեջան:

Աղբյուրի պնդմամբ՝ Պուտինի ադրբեջանական այցը տեղի է ունենալու հաջորդ ամսվա երկրորդ տասնօրյակին՝ ենթադրաբար օգոստոսի 12-13-ին: Աղբյուրը հավելել է, որ ներկայումս աշխատանքներ են տարվում այդ այցի ծրագրի կազմման ուղղությամբ:

Նշվում է, որ Պուտինն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել հուլիսի 3-ին: Ալիևի խոսքերով՝ այդ հեռախոսազրույցի ժամանակ իրենք քննարկել են երկու երկրների փոխհարաբերությունների հեռանկարները:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031